Հավերժ ճստիկները․․․

Это изображение имеет пустой атрибут alt; его имя файла - aleppo-april-2015.jpg
Սիրիա

Արի՛ մի քիչ խոսենք, ՄԱՐԴ։ Զարմացա՞ր, որ քեզ ՄԱՐԴ կոչեցի։ Դե իհարկե․․․ Չէ՞ որ ես ճստիկ եմ ու դիմում եմ, դիմելու իրավունք ունեմ։ Չէ՞ որ ես քեզ համար գործիք եմ։ Զարմացա՞ր, որ գործիքը խոսել գիտի։ Ցրիվ տված գործիքներդ, ՄԱՐԴ, հիմա, այսօր, խոսք ու իրավունք ունեն։ Ունե՞ն արդյոք․․․
Ֆեյսբուքյան հրապարակումներն այսօր հիացնում են։ Ամենուր աղջկական մեծ ու փոքր աչուկներ են։ Իսկ ես չէի էլ հիշում․․․
Ու նայում եմ, ժպտում, հիանում, թերթում, բայց մի տեղ քարացած է․․․


Это изображение имеет пустой атрибут alt; его имя файла - f5c90ca0c75ac0_5c90ca0c75b02.thumb_.jpg
Գաղթական հայ կին


Հրաշք է, որ ունեք նրանց՝ աչոնիկներին․ նրանք-մենք աշխարհի վշտերը մոռացնել ենք տալիս, բայց ամենամեծ վիշտը մենք ենք տանում, նրանք-մենք ամենաթույլն ենք, բայց թույլի պոչը բռնած՝ անհաղթ գազան ենք դառնում։ Մոր ողբը լսե՞լ եք։ Կարծում եք՝ թու՞յլ է այդ պահին, չէ՛, ամենավտանգավոր ու ամենաուժեղ գազանն է։

Это изображение имеет пустой атрибут alt; его имя файла - unicef_2019_24-feb_sewar-transit-site_partner_dsc0407_cc-1.jpg
Սիրիա





Աշխարհն արթնացրել է գազաններին․․․ Փոքր են, բայց արդեն մայր են, ճստիկ են, բայց արդեն ծակող հայացք ունեն, նրանք-մենք՝ այստեղ ու այնտեղ՝ Հայաստանում ու Սիրիայում, ԱՇԽԱՐՀՈՒՄ, մենք՝ գենետիկ հիշողությամբ, նրանք գենետիկը նոր որդեգրելով։ Կուզեք մենք՝ հայ կանայք ու աղջիկներս, ձեզ խորհուրդ տանք, ճստիկներ, թե ինչպես թշնամուց փախչեք, պաշտպանեք՝ ամենաշատը պաշտպանության կարիք ունենալով։

Это изображение имеет пустой атрибут alt; его имя файла - resized_272427-1a-syria-0221_37-25866_t800.jpeg
Սիրիա



Բայց չէ, դուք խորհրդի կարիք չունեք, աշխարհը ձեզ լավ էլ սովորեցնում է․ մեզանով արդեն մեկ ու կես միլիոնի փորձ ունի։ Բազմավաստակ են։ Բայց դե՝ Հե՜յ, ագահ մարդ, արյունը կուլ տալու տեղ չունես էլ։

Это изображение имеет пустой атрибут alt; его имя файла - screenshot_20191011-223805_2.png
Հայ կին

Եկե՛ք մարդ դաստիարակենք, մարդ, ոչ թե գազան։ Մենք ենք մեղավոր, որ այսօր թշնամի ունենք, որ փախչում ենք, որ, որ, որ․․․․ ու երկա՜ր շարան։
Այսօրվա աշխարհը մեր երեկվա դաստիարակության արդյունքն է։ Ես չեմ ուզում իմ վաղը Սիրիա դառնա․․․ Իմ առջև հիմա դա դրված է որպես ուսուցիչ, որպես ընկեր, անծանոթ հայ աղջիկ, ով, գուցե, պահվածքով էլ դաստիարակի։ Պաթետիզմ չփնտրե՛ք, շատ բան չեմ ասում։ Ուղղակի ես էլ ճստիկ եմ, ում «էս աշխարհը» շատ է նեղացնում։

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s