Ես-ի պաղ-ը

Լեռների ստվերների ձգվածությունը կլանում է մարմինդ։ Մեքենայի ընթացքը փախցնում է քեզ նրանցից։ Քամին դարձել է ծաղրածու․ խաղում է լեռների զգայարանների հետ, շոյում է մարմինները, կապում իրար ու հանկարծ հանում իրար դեմ։

Հայացքները դիպան իրար․․․ Նրանք, թվում է, շատ են, բայց մեկ աչքը կենտրոնացնում է իմ տեսողության՝ առաջին հայացքից անհաղթահարելի թվացող զույգ հիմքերը։

Ու տարա՜վ ներսս․․․ Մարմինս, փուչ լաթի նման, անկայուն, նետված է մեքենայի նստարանին։ Կողքիններս չեն էլ նկատում, թե ինչպես անմարմնացա, չեն տեսնում ձորձված մարմինս․․․

Իսկ ներսս՝ դեռևս ծանր, պինդ՝ կարծես թաց կավ, կպած է սև հողին։
Պաղի բույրը հասավ ռունգերիս։ Կարծեցի՝ հողն է, պարզվեց՝ ես եմ։

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s